Tert.am-ը գրում է.

Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ են տարել ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեում: Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի, «այո»-ու «ոչ»-ի ճամբարների, Թուրքիայում ակնկալվող փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանի վրա ազդեցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:


-Պարոն Հովսեփյան, սահմանադրական հանրաքվեն շատերը որակում են hին Թուրքիայի անկում, սակայն արդյոք սա աշխարհաքաղաքական մոտեցում չէ, որն իրականացվում է մեր տարածաշրջանում: Սահմանադրական հանրաքվե անցկացվեց Վրաստանում, Հայաստանում, այժմ Թուրքիայում:Ինչո՞ւ է սա հին Թուրքիայի անկումը և ինչպիսին է լինելու Թուրքիան հանրաքվեից հետո:

 -Չեմ կարծում, որ հանրաքվեն միջազգային տրամաբանության մեջ է: Էրդողանը ապահովելով իր իշխանության կենսունակությունը, մեծացնելով իր լիազորությունները, միաժամանակ որոշակիորեն ականապատեց իր իշխանությունը: Սա  հետագայում լուրջ գլխացավանք է դառնալու նրա համար, իսկ  հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին Թուրքիայի  հասարակության ներսում շատ խորը մասնատվածությունն ու բևեռացումը:


Բացի այդ, Արևմուտքի հետ հարաբերությունների համատեքստում  ակնհայտ է, որ ինչ հետագայում տեղի է ունենալու չի բխելու Արևմուտքի ու Եվրամիության շահերից: Այս հանրաքվեով Թուրքիան ամրագրեց իր ճանապարհը, իր խորացումը  էլ ավելի ավտորիտարիզմ, դեպի անձի իշխանության վրա հիմնված կառավարում: 

-Հայաստանի համար ի՞նչ նշանակություն  կունենա Թուրքիան սահմանադրական հանրաքվեից հետո, ի՞նչ ազդեցություն կթողնի դա արտաքին քաղաքականության վրա:
-Կարծում եմ՝ ազդեցություն ունի արտաքին քաղաքականության և միջպետական հարաբերությունների վրա՝ տարբեր երկրների հետ հարթության մեջ: Հայաստանի վերաբերյալ սա բացասական գործընթաց է, որովհետև բազմիցս ենք նշել, որ Եվրամիությունից հեռացող, մեկուսացող և դեպի բռնապետություն ընթացող Թուրքիան կդառնա ավելի վտանգավոր, ավելի անկանխատեսելի ու ագրեսիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել