Tert.am-ը գրում է.

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հաղթանակի գրանցումը սպասելի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը, վերլուծելով նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, ասաց, որ Թուրքիայի խոշոր քաղաքների բնակիչները դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին, Էրդողանը հաղթանակ է տարել կենտրոնական շրջաններում, բացառությամբ Անկարայի:

Սաֆրաստյանի խոսքով՝ պատճառն այն է, որ Թուրքիայի բնակչությանն առանձնապես հոգեհարազատ չէ սահմանադրական փոփոխությունները. «Երկիրը բաժանվել է երկու հատվածի: Այն շրջաններում, որտեղ բնակչության կրթական ցենզը բարձր է, դեմ է քվեարկել փոփոխություններին, այն շրջանները, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից, կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել