Картинки по запросу գագիկ համբարյանԱպրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի (Էրդողանի սահմանադրությունը հաղթանակ է տարել՝ ստանալով ընտրողների ձայների 51,18%) կապակցությամբ թուրքական ԶԼՄ-ները հպարտությամբ նշում են, որ Էրդողանը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել։ Ուսումնասիրելով այդ «բազմաթիվ» հեռագրերն ուղարկողներին՝ կարող եմ նշել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այդ մարդիկ չշնորհավորեին։ Չնայած նմանը նմանին է գտնում։ Այսպես՝ առաջինն Էրդողանին շնորհավորել է ապշերոնյան բռնապետ Իլհամ Ալիևը, Մերձավոր Արևլքում խառնակչության հեղինակ, Քաթարի շեյխ, բռնապետ Թամիմ Բին Համադ ալ Թանին, չկայացած Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը, շինծու Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնը և Եվրոպայի վերջին բռնապետ, Բելառուսի ֆաշիստ ղեկավար Բատկա Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սրանց այսօրվա ընթացքում կգումարվեն աֆրիկյան Սոմալիի, Ջիբութիիի, Սուդանի և ևս մի քանի մարդակեր նախագահների շնորհավորանքները, որոնք մեծ հաճույքով մասնակցում են Էրդողանի կազմակերպած փարթիներին, և պարը կբոլորի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել