Tert.am-ը գրում է.

Առաջնահերթ է Երևանի քաղաքապետարանի համակարգում և դրանց ենթակա կառույցներում կոռուպցիայի դեմ պայքարը, գողության դադարեցումը, այս թվում՝ երևանցիների հանրային գումարների յուրացման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր:

«Խնդիրները բազմաշերտ են և բազմազան, չես կարող մեկը մատնանշել, … ծրագիրը կներկայացնենք հանրությանը, ծրագրի դրույթների իրականացում պետք է տեղի ունենա հենց առաջին օրվանից, առաջին ժամից, դա պետք է իրականացվի: Խնդիրները տարբեր են՝ քաղաքաշինությունից սկսված, տրանսպորտ, բնապահպանություն, կա կրթական ոլորտ, մանկապարտեզներ: Համակարգն ունի նաև արատավոր, կոռուպցիոն մեխանիզմներ, այնպես որ, բոլոր ուղղություններով պետք է պայքար մղես և, ըստ էության, ներդնես նոր համակարգ»,-ասել է Զարուհի Փոստանջյանն ի պատասխան մեկնաբանի այն հարցի, թե որն է լինելու  քաղաքապետ ընտրվելու դեպքում առաջին աշխատանքային օրը Երևանի քաղաքապետարան գնացած Զարուհի Փոստանջյանի առաջին հրամանը, քայլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել