Картинки по запросу աղոթքՍուբյեկտիվ բան ա, իհարկե, բայց մի տեսակ տպավորություն ա մոտս ստեղծվում, որ հայ մարդը, ինչքան աստվածապաշտ ա ուզում իրեն ցույց տալ, ուղիղ այդքան էլ անաստված ա իրականում: Ինչքան մեծ ա վզի խաչը, էդքան ավելի շատ ա գողանում կամ շրջակա միջավայրը գառլախում: Ինչքան հաճախ ա աստծո անունը տալիս, էդքան ավելի շատ ա սուտ խոսում: Ինչքան ավելի խոշոր ա լինում դոշին Քրիստոսի դաջվածքը, էդքան ավելի անսկզբունք է այդ դաջվացքը «վայելող» պուտանկի ընտրության հարցում:

Իմ իմացած, պարտաճանաչ եկեղեցի այցելող, ոչ մեկ Քրիստոսի պատկերով դաջվացք չունի... Բայց դե դա ես եմ, երևի բախտս չի բերել կամ տեղյակ չեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել