Картинки по запросу միսՊետությունը տնտեսական գործընթացներում հանդես է գալիս ոչ միայն օրենքները և սահմանված ստանդարտները խախտողին պատժելով, այլ նաև խրախուսում է օրինապահ տնտեսվարողներին: Այլ կերպ ասած՝ վերջինս կիրառում է կարկանդակի և մտրակի քաղաքականությունը:

Սպասվում է, որ պետությունը խրախուսելու է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը:

Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:

Դրա շնորհիվ հանրությունը կիրազեկվի, որ այդ խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել