Image result for Հռոմի Ֆրանցիսկոս պապՀռոմի Ֆրանցիսկոս պապը Քրիստոսի Հարության օրը, որն այս տարի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները նույն օրն են նշում, շնորհավորել է հավատացյալներին և դիմել նրանց ավանդական Urbi et Orbi (Քաղաքին և Աշխարհին) ուղերձով:

Պատարագից առաջ հովվապետը սպիտակ մեքենայով շրջել է Սուրբ Պետրոսի հրապարակով՝ ողջունելով աշխարհի բոլոր ծագերից Վատիկան ժամանած հազարավոր հավատացյալների: Դրանից հետո նա մարդկանց է դիմել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ ավետելով Քրիստոսի Հարությունը:

Իր ուղերձում հովվապետը ուշադրություն է հրավիրել Սիրիայում, Ուկրաի,նայում Աֆրիկայում ստեղծված իրավիճակների վրա, ինչպես նաև խտրականության և պարտադրված արտագաղթի խնդիրներին:

«Թող Հարություն առած Որդին դառնա նրանց ուղեկիցը, ովքեր ստիպված են եղել լքելու սեփական հայրենիքը զինված հակամարտությունների, ահաբեկչությունների, սովի և բռնապետության պատճառով: Թող Աստծո Որդին աջակից լինի նրանց, ովքեր ակտիվորեն աշխատում են թեթևացնել Սիրիայում երկարատև հակամարտության պատճառով տառապող ժողովրդի կյանքը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հիշատակելով նաև շաբաթ օրը ահաբեկչության զոհ դարձած 100-ից ավելի փախստականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել