Image result for լապշինԱյն,որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր...Սակայն դժվար էր կռահել,թե երբ է Ալիևը իր գին ասելու...Այսօր արդեն Ալիևն իր "շուրթերից" մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին...
Բոլորին է հայտնի է,որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևը,ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ "պատժվելուց" հետո ազատ արձակվեց,հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը...Այն,ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել,Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով...Նշեմ,որ այդպիսի "շուրթերի" դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ,լրագրողներ,պաշտոնյաներ և քաղաքագետներ...
Այսօրվա իր հոդվածներից մեկում ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը,որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին...Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել...Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել,քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային,թե ինչու՞ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին...Ֆաթուլաևին դուր չի եկել այն,որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ,որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքցի Դիլգամ Ասկերովին...Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է,թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին...
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում,որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին,որոնք 2014 թ-ի հուլիսին "մեկնել" էին Քարվաճառ՝ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու...Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման...
Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մադասպանների գործի հետ,որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ...Չնայած,ինչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից,եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են...Տկարամիտ Էյնուլան մտածում է,որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու "հերոսություններից"...Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել,քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է...Բավում մտածում են,որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են,ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում,որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում...
Սակայն այս "հոդվածից" մի բան պարզ դարձավ...Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է,որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ,ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին...Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը...Զարմանալի մի բան նկատվեց երեք "հայրենիքների" քաղաքցի Լապշինի Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված...Իսրայելը,որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս,որ իր քաղաքցիներին նսեմացնեմ որևէ երկրում,մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ...Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց...Ակիվ է մնում միայն Մոսկվան...Որքան կարելի է կռահել,Լապշնի "խայծը" կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է...Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել,որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը...
Հուսով եմ,Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա,որ Ալիևի առաջարկած այս գործաքրը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս...Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին ՝ փոսի մեջ...Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները,դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները...Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում "բուդապեշտյան ճիվաղ" Ռամիլ Սաֆարովից...
Հ.Գ. Ի դեպ,առաջին անգամը չէ,որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար...АPА գործակալության հաղորդմամբ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ...Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին...Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշը...
Այս երեք տարիների ընթացքում Բաքուն "կենացները" թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքցի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար...
Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին...Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ...Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել...Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին...Հիմա էլ Ալիևը ուզում է այն օգուտ ստանալ Լապշինից,որը համոզված եմ ևս կձախողվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել