1. Կաթ: Այն կօգնի արագ հագեցնել քաղցը և կհանգստացնի նյարդային համակարգը:

2. Շոգեխաշած բանջարեղեն: Թերևս, ամենաօգտակար ընթրիքն է:

3. Կաթնաշոռ: Թեթև յուրացվող սպիտակուց է: Փորձագետները խորհուրդ են տալիս կաթնաշոռ ուտել երեկոյան սպորտով զբաղվելուց հետո:

4. Բանան: Այս մթերքը մելատոնին և սերոտոնին է արտադրում, որոնք պատասխանատու են առողջ քնի համար:

5. Խորոված կարտոֆիլ: Եվս օգտակար է լավ քնելու համար:

6. Երիցուկով թեյ: Երեկոյան սուրճը փոխարինեք երիցուկով թեյով և անմիջապես քնեցնող ջերմություն կզգաք: Նույնպիսի ազդեցություն ունի նաև անանուխը:

7. Հնդկահավի միս: Նպաստում է սերոտոնինի արտադրվելուն, ինչն այն յուրատեսակ բնական «քնաբեր» է դարձնում: Մսի այլընտրանք կարող է լինել շոգեխաշած ձուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել