Համաձայն Volkswagen-ի նախնական վկայության` շուտով շուկայում կհայտնվի Phideon սեդանի հիբրիդային ձևափոխությունը: Նորույթի դեբյուտը տեղի կունենա Շանհայի ավտոսրահի շրջանակներում, որը կկայանա ապրիլի 24-ից 28-ը:

Առաջատար սեդանը ստացել է բազմաթիվ ժամանակակից բարելավումներ: Մասնավորապես արժե նշել հիբրիդային Volkswagen Phideon շարժիչը: Նորույթն ունի լիցքավորվող ուժային սարք 2.0 լ աշխատանքային ծավալով և 245 ձիաուժ հզորությամբ:

Շանհայի ավտոսրահում մշակողները ցույց կտան հիբրիդային Volkswagen Phideon PHEV-ը, որն ունի նոր MLB մոդուլայի հարթակ: Ներկայումս այն Չինաստանի շուկայում գնահատվում է 296000 յուան կամ 42968 դոլար:

Volkswagen Phideon PHEV-ի հիբրիդային տարբերակը 50 կմ-ը անցնում է մեկ էլեկտրաքարշով: Լրիվ լիցքավորված մարտկոցների դեպքում 100 կմ ճանապարհի վրա այն ծախսում է 2.2 լ վառելիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել