Tert.am-ը գրում է.
 Չնայած Եգիպտոսում հայտարարված արտակարգ իրավիճակին և ՀՀ արտաքին գործերի նախարարության զգուշացումներին, հայաստանցիները շարունակում են հանգստի մեկնել այդ երկիր:
 «Գո թրեվլ» տուրիստական ընկերության ներկայացուցիչը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերության միջոցով մեկնած մոտ 10 զբոսաշրջիկ այս պահին գտնվում է Եգիպտոսում, իսկ «Սքայ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արթուր Միրաքյանն էլ հայտնեց, որ այժմ 20-25 հանգստացող կա Եգիպտոսում:
 Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին չլքել հանգստի գոտիները, խուսափել կուտակումներից՝ հաշվի առնելով ապրիլի 9-ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը:
 «Մենք տուրիստներ ունենք, ովքեր հիմա ընտանիքներով այնտեղ են և ցանկացողներ էլի կան: Մենք ամեն դեպքում տեղեկացնում ենք Եգիպտոսում տիրող իրավիճակի մասին, բայց թե՛ նախկինում գնացած, թե՛ հիմա այնտեղ գտնվող տուրիստները փոխանցում են, որ տուրիստական գոտիներում որևէ վտանգ չկա»,- ասաց «Գո թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակիցը:
 Հարցին, թե ինչո՞ւ են հայերը նախընտրում հենց Եգիպտոս մեկնել, այլընտրանք չկա՞, «Գո թրեվլի» աշխատակիցը պատասխանեց, որ Եգիպտոսը և՛ մատչելի է, և՛ ծովափնյա հանգիստ է: Նրա տեղեկացմամբ՝ այնտեղ որտեղ ընտանեկան հանգստի համար լավ տարբերակներ կան և նույն գնին համարժեք տարբերակներ չկան, մյուս ուղևորություններն անհամեմատ ավելի թանկ են:  
Ընկերության աշխատակիցը նաև հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր տուրիստական գործակալություններն էլ դեպի Եգիպտոս ուղևորություններ կազմակերպում
են, ավելին, դա նրանց հիմնական ուղղությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել