Image result for սուրբ զատիկՏեսնես այդ երբվանի՞ց մենք դարձանք մեր սեփական տոները, հիշատակման օրերը ծաղրող ու արհամարող: Չեմ ուզում համեմատվել Թուրքիայի հետ, բայց պետք է ասեմ: Թուրքիայում այնպիսի պատասխանատվությամբ են մոտենում իրենց կրոնական տոներին, կապ չունի, թե ինչ են արել, ով են աշխարհիկ կյանքում, բայց շատ մեծ պատասխանատվությամբ են մոտենում կրոնական տոներին, էլ չխոսեմ չեղած ազգային տոներին ու հիշատակի օրերին: Պետք է ասեմ, որ Թուրքիայում իմամները պակաս արվամոլ ու մանկապիղծ չեն...
Մեզ մոտ կարծես թե տժժալու, ղժժալու թեմա է պետք ընդամենը, էն, որ մի քանի լակոտ հավաքվում են իրար գլխի ու անկապ ռեպլիկաներ թողնում գնացող-եկողի հետևից, այ էդ տպավորությունն եմ ստանում ֆեյսից... Աշխատեք չարժեզրկել ձեր խոսքը, որ այն ուժ ունենա, ոչ թե վերաբերվեն հերթական հիմար ու անլուրջ գրառման․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել