Tert.am-ը գրում է.
 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմամբ հերքվեց այն տեսակետը, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի նշանակվի այս պաշտոնում, որովհետև կապ ունի Լեռնային Ղարաբաղի բանակի հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Ըստ նրա՝ Յ. Խաչատուրովն էլ նույնքան կապ ունի ԼՂ հետ, պատերազմած է, որքան Սեյրան Օհանյանը:
 Խոսելով այն տեսակետների մասին, թե ՀԱՊԿ պաշտոնում հայաստանցի ներկայացուցչի նշանակումն այսքան ձգձգվեց, որովհետև ՀԱՊԿ-ում չէին ուզում, որ առիթն օգտագործվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա ազդեցության լծակ ստանալու համար, Մոդեստ Կոլերովն ասաց, թե ՀԱՊԿ-ն առհասարակ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ առնչություն չունի: 
 «Վերջին տարիներին բազմիցս ցույց է տրվել, դա եղել է թե Հարավային Օսիայի, թե այլ լարվածության օջախների պարագայում, որ ՀԱՊԿ-ը իր վրա քաղաքական դեր չի ստանձնել: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ձևաչափ է Ռուսաստանի և այլ պետությունների միջև անվտանգության հարցերն ավելի հեշտ ու մատչելի քննարկելու համար: ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, շապիկ է, անվտանգային հարցերը քննարկելու համար, որովհետև գուցե երկրներ կան, որոնք անհարմար են զգում Ռուսաստանի հետ անմիջական ռազմական դաշինքի մեջ մտնել,  բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում հարմար են գտնում ռազմական համագործակցությունը: ՀԱՊԿ-ը, կրկնում եմ, չունի լիազորություն, հնարավորություն ազդել կամ միջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- նշեց Մոդեստ Կոլերովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել