Tert.am-ը գրում է.
 Ապրիլի 14-ին Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն Խորհրդի նիստը, որի շրջանակում հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում նոր փոփոխությունները:
 ԵԱՏՄ Խորհուրդը, որում ներառված են ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների առաջին տեղակալները, մի շարք նոր լիազորություններ է ստացել մաքսային կարգավորման ոլորտում: Բացի այդ, ընդլայնվել է այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումները ԵԱՏՄ Կոլեգիան կայացնելու է կոնսենսուսի միջոցով:
 Ըստ փոփոխությունների՝ ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում են ներառվել Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման կանոնների սահմանումը, ազատ տնտեսական գոտիներում արտատնտեսական գործունեության (ԱՏԳ) իրականացման պայմաններն ու մի շարք այլ հարցեր:

«Իրավասությունների նման լուրջ փաթեթն անդրազգային մակարդակի վրա հանելու վերաբերյալ նախագահների որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է եվրասիական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ծրագրերը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կհանգեցնեն գործնական ակտիվության և ապանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը:
 Նշվում է, որ Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում իրականցված փոփոխությունները անհրաժեշտ են  ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի լիարժեք աշխատանքի ապահովման համար: Նույն նպատակով այժմ իրականացվում է 25 հարցի վերաբերյալ առաջնահերթ գործողության ակտերի մշակում, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ապրանքների տեղափոխման կանոնների, ապրանքներն առանց տուրքերի ներկրելու նորմերի սահմանմանը, ընկերությունների կողմից ԱՏԳ վարելակարգին, պայմաններին և այլն:
 Փոփոխությունների առավելություններից մեկն այն է, որ ԱՏԳ մասնակիցներն այլևս պարտավոր չեն լինի մաքսային մարմնին ներկայացնել հայտարարագրի լրացման համար հիմք ծառայող մեծ թվով փաստաթղթերը: Այժմ մաքսային հայտարարագրին կից ներկայացվում է փաստաթղթերի մեծ փաթեթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել