Tert.am-ը գրում է.
 Քսաներկուամյա Փայլակ Գևորգյանը, ով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում  կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել, նախկինում 3 անգամ դատապարտված էր, դատվածությունը չմարած: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր մարտի 20-ին,  այդ իսկ պատճառով՝ կալանքը կրում էր ապրիլի 1-ից այն ՔԿՀ-ում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Այս մասին տեղեկանում ենք Datalex.am տեղեկատվական համակարգում նրան առնչվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններից:
 Այժմ նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն:  Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Փայլակ  Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշաhելով Զոհրաբ Զորիկի Ալեքսանյանի վստահությունը, վերջինիս պատկանող և 18.05 2016 թվականին անհայտ անձի կողմից գաղտնի հափշտակված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ОC 153 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և ավտոմեքենան ետ վերադարձնելու կեղծ պատրվակով 2016 թվականի հունիս-հուլիս ամիսներին իբրև միջնորդավճար պահանջել ու մաս-մաս խաբեությամբ ստացել է ընդհանուր 380,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հափշտակել է այն, օգտագործել իր անձնական կարիքների համար՝ Զ. Ալեքսանյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Ինչպես տեղեկանում ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 20.03.2017 դատական նիստի արձանագրությունից, նախկինում կալանավորի նկատմամբ ընտրված է եղել քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն տալու խափանման միջոցը, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 9-ին և 26-ին և փետրվարի 6-ին  նշանակված դատական նիստերին ամբաստանյալ Փայլակ Գևորգյանը չի ներկայացել և վերջինի նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացվել, իսկ նա իր չներկայանալու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, ինչպես նաև չի կատարվել բերման ենթարկելու վերաբերյալ որոշման պահանջը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել