Картинки по запросу Մուկթադա ալ-ՍադրՍիրիական հակամարտության շրջանականերում գրանցված վերջին սրացումների ֆոնին անցյալ 1 շաբաթվա ընթացքում արդեն կրկնակի ուշագրավ նույնաբովանդակ հայտարարություններով է հանդես եկել Իրաքի շիայական համայնքի ազդեցիկ առաջնորդներից Մուկթադա ալ-Սադրը: 2000-ականների կեսերին ներիրաքյան գործընթացներում կարևոր դերակատարություն ունեցած «Մահդիի բանակի» հիմնադիրը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարվել պաշտոնից՝ «Արդար կլինի, որ Ասադը հրաժարական տա»:

Միևնույն ժամանակ ալ-Սադրը կոչ է արել նաև արտաքին դերակատարներին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ անհապաղ կերպով դուրս գալ Սիրիայից՝ երկրի ճակատագիրը թողնելով նրա օինական տիրոջ՝ սիրիացի ժողովրդի տնօրինմանը. հակառակ դեպքում, այլընտրանքը կլինի այն, որ Սիրիան ավերակների կույտի կվերածվի:

Տարաբնույթ խնդիրների հետ կապված մշտապես հակասական դիրքորոշում ունեցող ալ-Սադրի նման հայտարարությունը հազիվ թե վճռորոշ լինի սիրիական վարչակարգին աջակցող շիայական ուժերի դիրքորոշման և հետագա գործընթացների հարցում (սիրիական կառավարության ներկայացուցիչները նույնպես ցայժմ չեն արձագանքել այս հայտարարությանը), բայց որ որոշակի ազդեցություն կգործի առնվազն կարծիքների ձևավորման ուղղությամբ, կասկածից վեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել