Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը Իտալիայում ամենաընթերցվող գրքերի թվում է:
Վեպը լույս է տեսել 2006 թվականին։ «Ստամբուլի ընկեցիկը» թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆաքի վեցերորդ վեպն է և երկրորդ վեպը անգլերենով։

Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։
Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով։

Հատված գրքից

«Հետո կամաց-կամաց հասկացավ, որ սպասում էր ներողության, բայց դա չէր նշանակում, որ նրանք ընդունում էին: Թուրքերն են, որ այս ամենն արել են հայերի հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ, եթե թուրք են՝ արդյոք չպետք է ներողություն խնդրեն: Սակայն կարծես ոչ ոք չէր ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը` կիսում էին: Խնդիրն այն էր, որ իրենց և մեղք գործածների միջև ոչ մի կապ չկար: Շատ տարիներ անց, երբ Արմանուշը հիշի այս պահը, կհամոզվի, որ խնդիրը «ժամանակային հասկացության տարբերությունն է»: Ինքը՝ որպես հայ աղջիկ, հավատում էր, որ իր սերնդից առաջ ապրած սերունդների` պապերի հոգիներն իր մեջ են ապրում: Մինչդեռ շարքային թուրքի և իր ծագման միջև տևականության նման զգացում չկար: Հայերն ու թուքերը հավանաբար ապրում են տարբեր ժամանակային գոտիներում: Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի` ներկայում նորից ծնվելու, ներկայի` ապագա ծնելու մի շրջան: Հավանաբար, թուրքերի համար ժամանակը շատ տեղերում բաժանված, կտրտված գծի է նման. անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել: Թուրքերի անցյալի ու ներկայի միջև մասնատվածությունից բացի այլ բան չկա»:

Картинки по запросу Ստամբուլի բիճը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել