Asekose.am-ը գրում է.

«Այդ անհեթեթ և անիմաստ հոդված հրապարակողն ուշացել է»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Էվա Խաչատրյանը՝ անդրադառանալով այն ասեկոսեներին, որ վերջերս ինքը բավականին  նկատելի փոփոխությունների է ենթարկել իր արտաքինը և շատերի պես  չի դիմացել շուրթերը մեծացնելու գայթակղությանը:

Էվայի խոսքով՝ մեկ տարի առաջ ինքը միայն վիրահատել է քիթը.

«Արդեն մեկ տարի է, ինչ դիմել եմ քթի վիրահատական միջամտության, իսկ շուրթերի ծավալի մեծացման առումով ասեմ, որ ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ես չեմ մեծացրել շուրթերս: Հնարավոր է՝ ինչ-որ նկարից նման հետևություն արած լինեն, բայց ևս մեկ անգամ նշում եմ, դա պարզապես սխալ հետևություն է, և հետո, այս ամեն ինչից անկախ, յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ուզում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել