Похожее изображениеՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում օգտագործում է Պարսից ծոց աշխարհագրական անվանումը, որից Պարսից ծոցի արաբական միապետություններում, մեղմ ասած, խուսափում են՝ այն կոչելով Արաբական կամ ուղղակի Ծոց:

Չգիտեմ՝ դա հատուկ է արվում, թե պարզապես Ս. Լավրովը դիվանագետների այն սերնդից է, որոնք ենթագիտակցորեն էլ գործածում են ավանդական և, իմիջիայլոց, պատմականորեն հիմնավորված աշխարհագրական անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել