marin_le_pen_5Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի դատախազները պահանջել են զրկել «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Մարին Լե Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից, որպեսզի կարողանան հարցաքննել նրան՝ կուսակցության որոշ անդամներին կեղծ աշխատանքի տեղավորելու կասկածանքով. հաղորդում է BBC-ն:

Աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը պատգամավորական անձեռնմխելիություն ունի որպես Եվրախորհրդարանի անդամ։

Խորհրդարանական ստուգումն ավելի վաղ ցույց էր տվել, որ Լե Պենը կարող է ապօրինաբար ծախսած լինել մոտ 300 հազար եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել