Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 12-ին, Հոլիվուդում կայացել է «The Promise» («Խոստում») ֆիլմի նախադիտումը, որին ներկա են գտնվել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը: Քիմը ֆիլմը դիտելուց հետո իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել   պրեմիերայից և կատարել հետևյալ գրառումները.

«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը»:

«Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը»,- գրել է հայուհին: Ինչպես եմ հպարտանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը»:

Հավելենք, որ գրառումներին կից Քիմն ավելացրել է նաև  #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը:

Ավելի վաղ Քիմն  իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին` գրելով`  «Խնդրում եմ, դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»:

Հիշեցնենք, որ  ավելի  «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը,  Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն,  Մելինա Կանակարեդեսը:

Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել