Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը: 
Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:
Տոնի առիթով Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի և մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել