«Կորյուն Նահապետյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին թեև ընդամենը 1046 ձայն էր ստացել, բայց մանդատ ստանալու է: Բանն այն է, որ նրա հովանավորյալ Սամվել Ալեքսանյանը բավականին շատ՝ 42.772 ձայն է ստացել:
 
Այդպիսով Ալեքսանյանն ապահովել է, որ այդ ընտրատեղամասից ՀՀԿ-ն լրացուցիչ մանդատ ստանա: Իսկ դա բաժին կհասնի իր քրոջ փեսային՝ Կորյուն Նահապետյանին: Վերջինս նորից զբաղեցնելու է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի նախկին պաշտոնը: Այդ հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ որոշ ոլորտային ընդհանրություններ ունի և մեր տեղեկություններով, այդ երկուսի համար պայքարում է նաև Միհրան Պողոսյանը: Վերջինիս դեպքում ՀՀԿ-ում կատակում են, թե որ հանձնաժողովը կստացվի, նրա նախագահի պաշտոնն էլ ուրախությամբ կստանձնի, մինչև գործադիրում նրա համար մի լույս կբացվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել