«ՀՀ կենտրոնական բանկը իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է ԿԲ-ն:

Այսպիսի կառուցվածքով առաջին ֆոնդը գրանցվեց անցած ամիս և այն կոչվում է «Հայաստանի ներդրողների ակումբ»: Դրա նախաձեռնողը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է: Այն գրանցվեց մեծ աղմուկով, իսկ հետո`ապրիլի 13-ին նույնքան մեծ շուքով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարության հետ: Ըստ հուշագրի «ակումբը» նախատեսում է 300 մլն դոլարի ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ:

Ի տարբերություն «ակումբի», Պրոֆմանի գրանցումը անցավ առանց աղմուկի և այդ մասին մի աննշան հիշատակում կա ԿԲ հաղորդագրություններից մեկում: Թե ում է պատկանում «Պրոֆմանը», դեռ անհայտ է: ճիշտ այսպիսի անունով մի ընկերություն գործում է Ռուսաստանում` «Օխտա գրուպ» ներդրումային ընկերության կազմում: Այն իր գործունեությունը իրականացնում է հիմնականում Սանկտ Պետերբուրգում և մինչև հիմա որևէ կերպ չի առնչվել Հայաստանի հետ: Ներդրումային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցումը կարծես մոդայիկ է դառնում: Մնում է ներդրումներն էլ դառնան մոդայիկ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել