««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում՝ դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և այլն: Իսկ որ նման երևույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարուցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բացի այդ՝ այս դեպքերին նաև ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները: Չնայած պետք է նաև արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարևոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում: ՍԴ-ն, միևնույն է, մերժելու է նաև այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը վաղուց ի վեր դարձել է օրվա իշխանության սպասարկուն և կեղծված ընտրությունները «վավերացնողը». Գագիկ Հարությունյանն այդպես է վարվել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, և՛ հիմա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել