«Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ըստ նույն աղբյուրների, կդառնա Հրայր Թովմասյանը։ Ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի համար տրվում են Գևորգ Կոստանյանի, Ֆելիքս Ցոլակյանի անունները, իսկ արտաքին կապերի հանձնաժողովը, որին կմիանա նաև եվրաինտեգրման հանձնաժողովը, կտրամադրվի Սամվել Ֆարմանյանին։ Ի դեպ, սիմվոլիկ օր՝ ապրիլի 24-ին է մեկնարկելու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին վերջին անգամ կմասնակցի Աժ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգ չեն մեկնի։ «Շատ խառն ենք»,– ասացին, բայց ինչով՝ չբացատրեցին։ Իսկ Նստաշրջանը տեսարժան է լինելու, մանավանդ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասով, որի դեմ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքներ կան, այլև ԵԺԿ ֆրակցիայի նախագահ Աքսել Ֆիշերի հարուցած գործընթացը՝ Ագրամունտի՝ Սիրիա մեկնելու և ՌԴ ԱԳՆ աշխատակցի կողքին հայտնվելու առիթով։ Այցն իրականացվել է առանց ԵԽԽՎ լիազորության, և Ֆիշերն առաջարկում է դատապարտել դա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել