Մայոյի կլինիկայի տեղեկացմամբ՝ մկանային ջղաձգությունները կարող են շատ պատճառներ ունենալ, որոնցից առավել տարածվածներն են ջրազրկումը, մկանների չափից շատ լարվածությունը:

Սակայն երբեմն պատճառն ավելի լուրջ է լինում:

Կարող է լինել ոտքերի անբավարար արյան մատակարարում, նյարդերի սեղմում կամ հանքանյութերի պակաս:

Ներկայացնում ենք մի քանի հիմնական միջոցառում, որոնք կարող եք ձեռնարկել ջղաձգությունների կանխման և բուժման համար:

Image result

1. Սառը կոմպրես: Մկանը մերսեք սառույցի փաթեթով: Դա կարող է ընդամենը մի քանի րոպեում նվազեցնել ցավը ջղաձգումների ժամանակ: Որպեսզի ջղաձգությունը չկրկնվի, սառույցը 10 րոպե թողեք:

2. Տաք կոմպրես: Մարմինները տարբեր կերպ են արձագանքում: Որոշ մարդիկ ավելի լավ են արձագանքում տաքացմանը, քան սառելուն, ուստի եթե սառը կոմպրեսն արդյունք չի տալիս, տաք փորձեք:

3. Ջուր խմեք: Եթե տառապում եք ոտքերի քրոնիկական ջղաձգումով, հավանաբար ջրազրկված եք: Այս խնդիրը շտկելու համար ամեն օր բավականաչափ ջուր խմեք:

4. Խնձորի քացախ: Խնձորի քացախը պարունակում է կալցիում և կալիում, որոնց պակասը ոտքերի ջղաձգման բնորոշ պատճառ է: Լավագույն արդյունքի համար օրական 2 անգամ ջրով բացված 2 ճ/գ խնձորի քացախ խմեք:

5. Ընկուզեղեն և սերմեր: Մագնեզիումի հրաշալի աղբյուր են՝ հանքանյութի, որը կարող է օգնել կանխել ոտքի ջղաձգությունը:

6. Աղաջուր: Բժիշկ Դևիդ Ուիլյամսի խոսքով՝ սպորտային մարզիչները հաճախ աղաջուր են խորհուրդ տալիս մկանային ջղաձգումների բուժման համար: Ջղաձգումները կանխելու համար 60 մլ աղաջուր խմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել