Պաուլո Կոելյոն ժամանակակից ամենահանրաճանաչ գրողներից մեկն է: Նրա արվեստի հետ կապված կարծիքները կիսվում են.  մի մասը համարում է նրա տաղանդը գերագնահատված, մյուսները մինչև մաշվելը կարդում են նրա գրքերը: Իսկ ինչո՞ւմն է Կոելյոի հաջողության գաղտնիքը: Իսկ հաջողության գաղտնիքն այն է, որ նրա ստեղծագործությունները հասկանալի և մոտ են բոլորին: Mediamag-ը կիսվում է գրողի լավագույն ասույթներով:

«Կախարդի օրագիրը»

Մարդկանց հատկանշական է հորինել այն, ինչ գոյություն չունի, և օգտակար դասեր չքաղել այն ամենից, ինչ մեր աչքի առաջ է:

Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է լավագույնը: Բայց հետևում ենք սովորականին:

«Հինգերորդ լեռը»

Երեխան միշտ կարող է մեծահասակին երեք դաս տալ՝ նա ուրախ է առանց պատճառի, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է յուրաքանչյուր գնով հասնել իր ուզածին:

Մարդը իր ճակատագիրը պետք է ընտրի, այլ ոչ թե ընդունի:

«Բրիդա»

Երբ դուք գտնում եք կյանքի համար կարևոր մի բան, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից:

Որքան ենք մենք կորցնում միայն այն պատճառով, որ վախենում ենք կորցնել:

Հասնելով վերջին՝ մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք մինչև այդ տանջում էին նրան:

«Ալքիմիկ»

Ամեն ոք սովորելու իր տարբերակն ունի: Նրան հարմար չէ իմը, իսկ ինձ՝ նրանը: Բայց երկուսս էլ փնտրում ենք մեր Ճանապարհը, և միայն այդ պատճառով ես չեմ կարող չհարգել նրան:

Ես վախենում եմ, որ երբ երազանքս իրականություն կդառնա, այլևս պատճառ չեմ ունենա ապրելու այս աշխարհում:

Հիշի՛ր. միշտ պետք է հստակ իմանաս՝ ինչ ես ուզում:

Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո ցանկությունները իրականանան:

«Վերոնիկան որոշում է մահանալ»

Մեզ բոլորիս մի փոքր խելագարությունն է պակասում:

Դադարիր անընդհատ մտածել, իբր դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, նա ինքը կբողոքի: Իսկ եթե խիզախություն չունենա բողոքելու, դա իր պրոբլեմն է:

«Ռիո Պեդրայի ափին նստեցի ես և արտասվեցի»

Միայն նա է երջանիկ, ով ունակ է երջանկություն տարածելու։

Սերը նման է ամբարտակի. եթե թեկուզ մի փոքր անցք թողես, որտեղ կարող է մուտք գործել ջրի փոքրիկ շիթը, ապա շուտով ջրի ճնշումից պատերը կփլուզվեն, և կգա մի պահ, երբ արդեն ոչ մեկ չի կարողանա պահել նրա հոսքը։ Եթե փլուզվեն պատերը, սերը կտիրի ամեն ինչին և ամենքի վրա. նրա համար միևնույն է՝ ինչն է հնարավոր և ինչը` ոչ։ Նրա գործը չէ՝ ունա՞կ եք պահելու սիրելիին ձեր կողքին, թե ոչ։ Սերը անկառավարելի է։

Պետք է ականջալուր լինել ձայնին երեխայի, ով եղել ես ժամանակին, և ով ապրում է դեռ ինչ-որ տեղ՝ այնտեղ՝ քո ներսում։ Նրան է տրված հասկանալու կախարդական պահերը կյանքի։

«11 րոպե»

Կյանքը սիրում է խավարել նրա համար, որպեսզի հետո փայլի իր լուսավոր կողմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել