Տղամարդկանց ճաշակները տարբեր են, բայց նրանց մեծ մասը նիհար կանանց է նախընտրում: Ինչո՞ւ: Հարցն այստեղ այն չէ, որ տղամարդիկ աչքերով են սիրում, այլ հոգեբանությունը:

Ինչպիսի կանանց են սիրում տղամարդիկ

10 տղամարդու հարցրել էին՝ ինչու նրանց չեն գրավում գեր կանայք: Առաջարկում ենք ծանոթանալ նրանց պատասխաններին:

Տղամարդկանց պատասխանները

Image result for худая девочка

1. Գեղեցկությունը, իհարկե, վիճելի հասկացություն է: Կան փարթամ կանայք, կան գիրուկ և կան գեր: Բայց կանայք չեն ուզում լինել ցածրահասակ կամ չունևոր տղամարդու կողքին… Դե մենք էլ ուզում ենք լավագույնն ընտրել:

2. Ես գիտեմ՝ ինչ է նշանակում գեր լինել, և դա ինչպես է ազդում հուզական վիճակի վրա: Ես պարզապես մտահոգվում եմ, որ եթե իմ սիրելին ավելորդ քաշի խնդիր ունենա, նա հոգեբանական խնդիրներ կունենա:

3. Եթե աղջիկն ավելորդ ծավալներ ունի, դա խոսում է միայն այն մասին, որ նա չի ուզում խնամել իրեն: Նշանակում է՝ նա չի մտածում իր առողջության մասին և շատ ծույլ է:

4. Դժվար է իրական կնոջը տեսնել ճարպի մեծ շերտի տակ:

5. Գեր կանայք բոլորովին չեն մտածում հետագա առողջական խնդիրների մասին, որոնք իրենց սպառնում են:

Related image

6. Բոլորովին ցանկություն չկա լինել կնոջ հետ, ով իրեն չի հետևում: Նա նույն կերպ կարող է նաև մեր հարաբերություններն աչքաթող անել: Ես՝ որպես իսկական վաստակող, ստեղծում եմ հարմարավետ պայմաններ կյանքի համար, իսկ նա պետք է ինձ ուրախացնի իր տեսքով և շուրջը գեղեցկություն ստեղծի:

7. Ես առողջ կենսակերպ եմ վարում, իսկ գիրությունը դրա հետ բոլորովին համատեղելի չէ:

8. Բարեկազմ տղամարդը գեր կնոջ կողքին պարզապես ծիծաղելի տեսք ունի:

9. Եթե նրա համար դժվար է օրական մեկ ժամ մարզվել սպորտդահլիճում, նա ինչպե՞ս գլուխ կհանի իր տնային հոգսերից:

10. Իմ բոլոր ընկերները պետք է հիանան կնոջով, ով իմ կողքին է: Նրանց կանայք ևս:

Image result

Ինչպես տեսնում ես, ավելորդ քաշը տղամարդկանց համար տագնապի նշան է:

Ըստ նրանց՝ այդպիսի կինը ծույլ է, չի հետևում իրեն և ապագայում ավելի վատ տեսք կունենա:

Կարող ես ճակատագրական գեղեցկուհի չլինել, բայց քեզ հետևել պարտավոր ես:

Image result

Բոլոր տղամարդիկ համակարծիք են՝ լավ կազմվածքը, բայց առանց չափից շատ նիհարության, առողջության և գեղեցկության խորհրդանիշ է:

Տղամարդիկ հենց այդպիսի կնոջ են փնտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել