Armenpress-ը գրում է.
 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին:

Պարոն Բալայան, Ալեքսանդրիայում և Տանտայում ապրիլի 9-ին արձանագրված ահաբեկչություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված:

-Հաշվի առնելով ապրիլի 9-ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին.

  • առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները
  • խուսափել զանգվածային կուտակման վայրերից
  • մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել