Картинки по запросуNASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշան,ների մասին: Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով Էնցելադի ստորսառցյա օվկիանոսի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հաղորդել Է NASA-ի «Քասինի» զոնդը:

Փորձագետների խոսքով՝ տվյալները վկայում են, որ արբանյակի սառցի տակ տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք անհրաժեշտ են մանրԷների կյանքի պահպանման համար:

Գիտնականները հիշեցնում են, որ զոնդն ավելի վաղ Էնցելադի վրա ջրածնի առկայություն Է արձանագրել: Նրանք կարծում են, որ այն գոյացել Է օվկիանոսի հատակին հիդրոթերմալ ռեակցիաների ժամանակ: Նրանց կարծիքով՝ ստացված տեղեկատվությունը ցույց Է տալիս Սատուրնի արբանյակի վրա մեթանի գոյացման հնարավորությունը: Դրա առկայությունն իր հերթին հնարավոր Է դարձնում ջրի մեջ մանրԷների գոյությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել