Artsakhpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակը պաշտոնապես կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի պատվին, հայ, որը սպանել է Հայոց ցեղասպանության զանգվածային արտաքսման կամակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային:

Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի քանի հասարակական եւ քաղաքական գործիչներ, նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները կմասնակցեն նախագծի պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Միջոցառումը կազմակերպում է Մարսելի քաղաքապետարանը՝  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի հետ միասին:

Հարկ է նշել, որ Թեհլերյանի ամբողջ ընտանիքը Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է: Նա ինքն ականատես է եղել 2 քույրերի բռնաբարությանը եւ մոր ու եղբոր սպանությանը: Թեհլերյանին հաջողվել է ողջ մնալ, երբ թուրք զինվորները նրան թողել են մահանալու վիրավորների եւ մահացածների կույտում:

Թեհլերյանը հայտնվել է Կոստանդնուպոլսում, որտեղից 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Պատերազմից հետո Թեհլերյանը Դաշնակցություն կուսակցության հանձնարարությամբ («Նեմեսիս» գործողություն) ուղեւորվել է Բեռլին եւ 1921 թվականի մարտի 15-ին բազմաթիվ վկաների ներկայությամբ գնդակահարել նախկին մեծ վեզիր Տալեաթ փաշային:

Սպանությունից հետո Թեհլերյանին գերմանական իշխանությունները կալանավորել են:

Թեհլերյանի դատավարությունը եւ նրա արդարացումը սենսացիա են դարձել: Դատաքննության նյութ է դարձել ոչ միայն Թեհլերյանի գործողությունը, այլեւ՝ Թալեաթի, որպես խաղաղ բնակչության զանգվածային վայրագ սպանությունների կազմակերպիչ:

Դատարանը որոշել է, որ Թեհլերյանը սպանության պահին գործել է անմեղսունակության վիճակում, ավելի ուշ նա ազատ է արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել