1485651023Araratnews.am-ը գրում է.

Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետները հրապարակել են ամենաանվտանգ երկրների վարկանիշը:

136 պետությունից բաղկացած ցուցակը գլխավորում է Ֆինլանդիան, որն անցյալ տարի նույնպես առաջին տեղն է զբաղեցրել: Երկրորդ հորիզոնականը փորձագետները տվել են Արաբական Միացյալ Էմիրություններին, իսկ եռյակը եզրափակել է Իսլանդիան:

Ռուսաստանը հայտնվել  է 109-րդ հորիզոնականում:

Փորձագետներն ամենաոչանվտանգ երկիր են ճանաչել Կոլումբիան (136) , Եմենը (135) և Սալվադորը (134) :

Վարկանիշը կազմել  են տարբեր գործոնների հիման վրա, ներառյալ՝ զինված հակամարտությունները, հանցավորության մակարդակը և ահաբեկչական սպառնալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել