AC-Milan-Silvio-BerlusconiAraratnews.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չինական ընկերությանն է վաճառել «Միլան» ֆուտբոլային ակումբը. հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, նախկին քաղաքական գործչին պատկանող Fininvest ընկերությունը վաճառել է ակումբի 99,93% բաժնեմասը Sport Investment Lux չին-ամերիկյան կոնսորցիումին:

Գործարքի արժեքը կազմել է 740 մլն եվրո, որից 220 միլիոնը կուղղվի «Միլանի» պարտքերը մարելուն:

Բեռլուսկոնին ֆուտբոլային ակումբը ձեռք էր բերել 1986-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել