keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Զատկի տոնին ընդառաջ ուժեղացվել է վերահսկողությունը հավկիթի շուկայում

visibility 656 commentմեկնաբանել

Armenpress.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Սուրբ Հարության տոնին ընդառաջ ուժեղացրել է վերահսկողությունը շուկայում: «Արմենպրես»-ի հետ զույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը խստացված, ամենօրյա ռեժիմով դիտանցում ներ է իրականացնում հատկապես հավկիթի շուկայում: «Այդ շուկայում մենք ունենք մոտ 20 արտադրող, որոնցից 4-ն են գերիշխող դիրք զբաղեցնում»,- ասաց նա:

Սահակյանի խոսքով` շուկայում տոնական օրերին վերահսկողությունը սպառողի եւ բարեխիղճ տնտեսավարողների շահը պաշտպանելու նպատակ է հետապնդում: «Ապրիլի 7-ից մինչեւ ապրիլի 13-ը հանձնաժողովը խախտումներ` գնային բարձրացումների տեսքով չի  հայտնաբերել: Ավելին, մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տեղական արտադրողների արտադրանքը լիովին հերիք է բավարարելու Զատկի տոնին քաղաքացիների շրջանում մեծացող պահանջարկը»,- նշեց Գայանե Սահակյանը:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը հավելեց, որ եթե տարեսկզբին հավկիթի միջինացված գինը եղել է 59-60 դրամ, ապա մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ այդ գինն այսօր էլ պահպանվում է: «Մենք շարունակելու ենք հետեւողական լինել, եւ եթե հանձնաժողովը նկատի անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, անմիջապես համապատասխան միջոցներ կկիրառի»,-ասաց նա:

Սուրբ Հարության կամ Զատկի տոնն այս տարի ապրիլի 16-ին է: Այդ օրը սեղանի գլխավոր զարդը գունավորված հավկիթն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել