Картинки по запросу տիգրան արեգունիՄի կողմում անհատի շահի ու իրավունքների գերադասումն է ամեն ինչից, մյուս կողմնում՝ տեսակի շահի գերադասումն է անհատի շահից:

Եվ այս բախումը կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ անհատի և տեսակի շահերի համադրման մեխանիզմները չեն գտնվել:

Առաջին հայացքից բարդ բան է, բայց կարծում եմ՝ առաջ ընթանալու համար պիտի ընդունել հետևյալ սկզբունքը՝ տեսակի շահը նաև անհատի շահն է, քանի որ տեսակի կենսունակության բարձրացման դեպքում անհատի կենսունակությունը դառնում է առավել ապահովված: Հակառակ դեպքում անհատը վերածվում է ամեն ինչից կրված առաջին հայացքից ինքն իրեն սպասարկող բիոմասսայի, սակայն ինքն իրեն սպասարկելու հնարավորությունն ստանալու համար պիտի նախ սպասարկի անհատի «գերակայության» մեխանիզմները ներդնողներին:
Մյուս կողմից էլ տեսակի շահը կարող է մոնոպոլացվել և նորից վերածել որևէ մոնոպոլացնող անհատի շահի: Բայց դե մոնոպոլացման արդյունքում այն դադարում է տեսակի շահ լինել, այլ ուղղակի տեսակի շահի իմիտացիա է դառնում:

Պիտի գտնել համադրման ուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել