Շատ պարզ և տրամաբանական է, որ ՖԲ-ի նման հզոր զենքը պետք է օգտագործեին նաև իշխանության ու նրանց հետ սերտաճած կլանա-օլիգարխիկ խավի ներկայացուցիչները: Սրանք, ունենալով անսպառ ֆինանսական միջոցներ և միաժամանակ սարսափելով ժողովրդական լայն խավերի ազատ-անկաշկանդ քննարկումներից, ազատ մտքի ու խոսքի արագ տարածումից, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումից, գաղափարակիցների մերձեցումից, ինչպես նաև աստիճանաբար ձևավորվող ժողովրդական ընդդիմադրության օջախներից, որոշել են գրավել ՖԲ-ի գործունեության հնարավորինս շատ դաշտեր: Իշխանությունների և օլիգարխների նորօրյա կոմսոմոլ բազեները ագռավների նման նստած են ամենուր: Իրենց ինքնագովաբանող անհամ, տափակ նյութերը, օրը 24 ժամ ողողում են զանազան խմբերի, էջերի և անհատ օգտատերերի պատերը՝ փչացնելով կարևոր քննարկումներ, խրտնեցնելով և վանելով մարդկանց հետագա մասնակցությունից...

Կարծում եմ՝ սա մի հարց է, որը շատերին է անհանգստացնում, և չեմ կասկածում, որ մարդկանց մտքով չի անցնում, թե ինչպե՞ս կարելի է այս վնասատուների դիմացն առնել: Ամեն բան ծնվում է իր ժամանակին: Սրանց ախորժակը գնալով բացվում է, քանզի առատորեն վճարվում են այդ սև գործի դիմաց: Ամբողջ ՖԲ-ը ողողված է սրանց «սֆաթներով», որն արդեն ալերգիա է առաջացնում նորմալ մարդկանց մոտ, իսկ ոմանց ջղերը չդիմանալով՝ լքում են ՖԲ-ը...

Առաջարկում եմ, որպես առաջին քայլ, որպես խունտայի և իր հանցավոր օլիգարխիայի դեմ համաժողովրդական անհնազանդության սկզբնական քայլ, ՖԲ-ում համատարած արհամարհանքի արժանացնել բոլոր այն խմբերին ու անհատներին, որոնք ծառայում են իրենց տերերին: ՖԲ-ի մշտական բնակիչները արդեն լավ ճամաչում են նրանց, քանզի գործում են բացահայտ և ափաշկարա: Եթե մենք անհապաղ կազմակերպված քայլերի չդիմենք, սրանք կապականեն մեր միակ ազատ ամբիոնը, դա նրանց առաքելությունն ու փեշակն է...

Հարգելի ֆեյսբուքցիներ, եկեք խորհենք և գործենք միասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել