«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

«Թուրքական ապրանքները ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի շուկայում: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա 2 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան կրկնապատկվել է:

Եթե անցած տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արդեն՝ ավելի քան 24 միլիոն դոլարի ապրանք: Հայաստան ներմուծվող ապրանքների 5.1 տոկոսը եղել են թուրքական ապրանքները: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը 3 տոկոս էր:

Ուշագրավ է, որ Թուրքիայից ներմուծման ծավալների աճը ունի կայուն միտում: 2016 թվականի ընթացքում Թուրքիայից Հայաստան ներկրվել է 167 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին ավելի քիչ էր` 137 միլիոն դոլար: Չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ցուցանիշի այսպիսի կտրուկ աճը մի որոշ չափով կարող է լինել այդ ապրանքների մաքսային արժեքի արհեստական բարձրացման հետևանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել