Картинки по запросу ոռոգմանՆերկայումս ավարտական փուլում են գտնվում այս տարվա ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները:
Ելնելով հողի ֆիզիկական կազմից՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանից բարձր, ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելիի մասով չի վճարվում և դրա հետևանքով ձևավորվում է ֆինանսական պարտավորվածություն:
Այդ ամենը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում ոչ հավասար մրցակցային պայմանների ձևավորմանը, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք:

Խնդրի լուծման նպատակով այս տարի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին կտրամադրվի պետական աջակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել