Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հանրահայտ Թրևի շատրվանում զբոսաշրջիկները շուրջ 1.4 միլիոն եվրո են գցել: Լրատվականները հաղորդում են, որ այս գումարը հավաքվել է մեկ տարվա ընթացքում` զբոսաշրջիկների կողմից ջուրը նետված մետաղադրամներից: Նշվում է, որ հավաքված գումարը կծախսվի բարեգործական նպատակներով: Մասնավորապես՝ այն կհատկացվի Caritas բարեգործական հիմնադրամին, որն զբաղվում է աղքատների համար նախատեսված ապաստանների, անվճար խանութների ու ճաշարանների ֆինանսավորմամբ:
La Repubblica պարբերականը նշում է, որ շատրվանի ջրավազանում ամենաշատն ավստրալական դոլարներ են գցված եղել: Մեծ է եղել նաև հավաքված ճապոնական իենների թիվը:

Image result for թրևի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել