Պետական դոպինգ՝ մասնավորինՊետության կողմից տնտեսական ակտիվությունը խթանելու համար իրականացվող գործընթացներից մեկը վերաբերում է հարկային արտոնություններին: Հերթական աջակցությունն է ստացել բժշկական և վիրաբուժական պարագաներ արտադրող ընկերությունը:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրումը դրական ազդեցություն կունենա ընկերության զարգացման վրա:

Այս աջակցությունը լուրջ խթան կհանդիսանա ընկերության համար նոր ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել