Օրեր առաջ հրավեր ստացա՝ դիտելու «32 թատրոնի» «Պարույր Սևակ» ներկայացումը: Անկեղծ ասած՝ իմ մասնակցության հնարավորությունը անգամ ներքուստ խնդրահարույց էր, որովհետև դժվար էր տեսնել հեռուստատեսության ձևաչափից քաջածանոթ հումորային ժանրի ներկայացուցիչներին լուրջ ներկայացման ֆորմատում: Սակայն թոշակառու բլոգերի հետաքրքրասիրությունս ինձ մղեց Բաղրամյան 16՝ դիտելու ներկայացումը...
Նախ տպավորիչ էր, որ յութուբյան տեսագրոհի պայմաններում տղաները իսկապես լուրջ ներդրումներ էին կատարել՝ ստանալով փոքրիկ, կոմֆորտային թատրոնի գեղեցիկ նմուշ: Երկրորդ, շատ կարևոր հանգամանքը այն էր, որ ներկայացման համար հրավիրված էին բացառապես երիտասարդ, տաղանդաշատ դերասաններ, հանուն դրամարկղային հաջողության հրավիրված չէին բրենդային արտիստներ...
Ես խորապես հիացած էի նրանց ռեժիսորական, դերասանական տաղանդով... Պարույր Սևակը ներկայացավ ինքնուրույն, առանց պաթետիկ, ասմունքային երանգի, նա մարդ էր, մտածող, փիլիսոփա, որը զրուցում է, ամեն ինչ ասում ճակատիդ, սիրում է ինչպես նորմալ մարդ, բաժանվում է՝ ինչպես տղամարդ, հումորներ է անում, ասելիքն ասում է առանց բաղաձայն ոռնոցների... Ամբողջ ներկայացումը այնքան դինամիկ էր, որ ռեպի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, երաժշտական բազմազանության համընկնումը այնքան հարազատ էր Սևակի պոեզիային, որ դժվար էր պատկերացնել, որ Պարույր Սևակը իր պոեզիան ստեղծել է առանց այդ նույն տեխնոլոգիական լուծումների համադրության...
Իսկապես դիտեք ներկայացումը...
Անկեղծորեն, սա գովազդ չէ...
Բացահայտեք Սևակին նորովի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել