«Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Վերջինս հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Իսկ գիտության և կրթության հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արտակ Դավթյանը շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին ու նոր պաշտոն կստանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ նա ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ միասին շուտով հավանաբար կգործուղվի պաշտպանության նախարարություն, որպես փոխնախարար:

 

Արտակ Դավթյանն այդ գերատեսչությունում կհամակարգի կրթության ոլորտը, իսկ Արտակ Զաքարյանը՝ արտաքին կապերը: Վերջինս ՊՆ-ում կզբաղեցնի նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի տեղը, որն արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է: Իսկ հիմա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդամենը երկու տեղակալ ունի՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փափախչյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել