«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից դեռ 2016թ. սեպտեմբերին մեծ գողություն էր եղել. հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ և իրաններ: Քրեական գործի նյութերից պարզվում է՝ գողացողները եղել էին նույն թռչնաֆաբրիկայի երկու աշխատակիցները: Ուշագրավը մեկ այլ հանգամանք է. նրանք «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից հափշտակված իրերը վաճառել էին մեկ այլ թռչնաֆաբրիկայի հայտնի գործարարի՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին: Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել