Շատ միջոցներ են վաճառվում, որոնք ձգում են մաշկը և նվազեցնում են մեծ ծակոտիների առաջացումը:

Կներկայացնենք՝ ինչպես սեփական միջոց պատրաստել և վերացնել խնդիրը:

Ջուր և սոդա

Խառնեք 2 ճ/գ կերակրի սոդա և 2 ճ/գ ջուր, լավ խառնեք:

Կստանաք մածուկ, որը պետք է քսեք դեմքին, 15 րոպե թողնեք՝ չորանա:

Երբ դիմակը չորանա, դեմքը լվացեք սառը ջրով:

Կան այլ միջոցներ ևս, որոնք ևս շատ արդյունավետ են:

Ահա բաղադրատոմսը՝

  • Վարունգ,
  • Կիտրոնի հյութ,
  • Վարդաջուր:

Պատրաստման եղանակը՝

Վարունգը մաքրեք, պտղամիսը ճզմեք:

Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և 1 թ/գ վարդաջուր ավելացրեք, խառնեք:

Հետո մաքուր կտորի վրա քսեք միջոցը, գործվածքը ծալեք և օգտագործեք դեմքի համար:

Որոշ ժամանակ անց դեմքը լվացեք սառը ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել