Картинки по запросу«Apple-ը 2017 թ. առաջին տեղից հինգերորդ տեղն է իջել նոթբուքերի լավագույն բրենդների վարկանիշում, որը կազմել է Laptop Magazine-ը: Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով այն, թե նոթբուքերի խոշորագույն բրենդներից որոնք են առաջարկում որակի, ինովացիաների, տեխնիկական աջակցության, դիզայնի և արժեքի լավագույն համադրությունը»,- գրում է MarketWatch-ը:

Laptop Magazine-ում նշում են այն միավորների քանակի նվազումը, որոնք Apple-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդյունքում, այդ թվում՝ նրա արտադրանքի թանկության և արտաքին նավահանգիստների բացակայության պատճառով:

«Apple-ը հինգերորդ տեղն է իջել՝ այն կիսելով Acer-ի հետ, թեև լեփթոփների բրենդների վարկանիշը գլխավորում էր 2010 թվականից դրա հրապարակման սկսվելու պահից ի վեր»,- ասված է Laptop Magazine-ի հաղորդագրության մեջ:

Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել Է Lenovo-ն, որին հաջորդում են Asus-ը, Dell-ը և HP-ն:

«Lenovo-ն առաջին տեղում է հայտնվել բարձր գնահատական ստացած բազմաթիվ լեփթոփների, նորարարական տեխնոլոգիաների և հաճախորդների աջակցության էական բարելավման շնորհիվ»,- նշում են Laptop Magazine-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել