Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալներից ելնելով՝ պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ անդամ պետություններից սպառողական գները նվազել են միայն Հայաստանում:

Մնացած չորս երկրներում արձանագրվել է գների բարձրացում: Մասնավորապես ՝ Ռուսաստանում և Բելառուսում արձանագրվել է համապատասխանաբար 0,6 և 0,5 տոկոս, իսկ Ղրղզստանում և Ղազախստանում գնաճը տատանվել է 0,2 և 1 տոկոսի սահմաններում:

Ինչպես նշեցինք, Հայաստանում այդ ցուցանիշը դրական է: Այլ կերպ ասած՝ փետրվարին հունվարի համեմատ ՀՀ-ում սպառողական գների նվազեցումը կազմել է 0,9 տոկոս:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել