trump-assad-cnnAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի» է անվանել. նրա կարծիքով, եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիայի ներկայիս իշխանություններին, ապա երկրում խնդիրներ չէին լինի: Այս մասին Թրամփն ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանը չաջակցեր այդ կենդանուն, խնդիրներ չէին լինի»,- ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, նա ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումն անհրաժեշտություն է անվանել և հայտարարել, որ դա պետք է աներ դեռ նախորդ՝ Բարաք Օբամայի վարչակարգը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ավիաբազան հրթիռակոծելու որոշումը կայացրել է դստեր՝ Իվանկայի դրդմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել