Զավեշտալի միջադեպ է գրանցվել Ավստրալիայի Australian Broadcasting Company (ABC) հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղորդավարուհի Նատաշա Էքսելբիին ռեժիսորը չէր զգուշացրել, որ լուրերի վերջում հեռարձակվող սպորտային հատվածը մի փոքր կրճատել է և սովորականից շուտ է ուղիղ եթեր վերադառնալու: Նատաշան նստած էր գլխիկոր, մտազբաղ ուսումնասիրում էր ձեռքի գրիչը, երբ նկատեց, որ ինքն ուղիղ եթերում է:

Աղջկա անսովոր արձագանքը մեծ տարածում է գտել համացանցում: Չնայած զվարճալի միջադեպին՝ հեռուստատեսության ղեկավարությունը որոշել է նրան այլևս եթեր չտրամադրել, ինչը հարուցել է հայտնի հեռուստալրագրողների զայրույթը: Նրանք ֆլեշմոբ են սկսել, և ամեն մեկը տեղադրում է իր մասնակցությամբ անհաջող կադրերի տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել