Картинки по запросу բաշար ասադԻ՞նչ է դա նշանակում ընդհանրապես և մեզ համար` մասնավորապես:
Ընդհանրապես դա նշանակում է, որ Սիրիան այլևս կամ գոնե տեսանելի ապագայում օրինական և ընտրված իշխանություն չի ունենալու: Այսինքն՝ չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Տարբեր զինված հրամանատարներն` իրենց սյուզերեն երկրների հետ միասին, տարբեր սեկտաներ` իրենց գուրուների և շեյխերի ղեկավարությամբ փորձելու են մի ամորֆ խորհուրդ ստեղծել` «անցման ժամանակաշրջանում» տարածքը կառավարելի դարձնելու համար, բնականաբար «միջազգային հանրության» վերահսկողության տակ:
Իմիջիայլոց, այդ խորհրդում միջազգային դիտորդների բաժնում Հայաստանը կարող է առաջարկել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես նախկին նախագահ, խաղաղության կողմնակից, նախկին սիրիացի և միջազգային բանակցությունների փորձ ունեցող անձ: Թող այնտեղ փորձ ձեռք բերի Արցախի խնդրի կարգավորմանը նպաստելու համար:
Այսպիսով՝ Սիրիան՝ որպես պետություն, անցնում է պատմության գիրկը: Վիկիպեդիայի «Սիրիա» բաժնում նոր հոդված է պետք պատրաստել:
Իսկ ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Դա նշանակում է, որ սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում, այսինքն՝ գծվում է նոր քաղաքական քարտեզ՝ լի միջազգային հանրության զորամիավորումներով:
Հետաքրքիր կլինի հետևել, թե միջազգային հանրությունը ինչպես է խաղաղություն պարտադրում, գլխներիս գալիքներին տեղյակ լինենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել